A
A
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը մեղադրում է նախկին տնօրենին` ֆինանսական չարաշահումների մեջ (տեսանյութ)
Խմորումներ Գյումրին առանց տնակների հիմնադրամի գործունեության շուրջ:Հիմնադրամի տնօրեն Մհեր խաչատրյանը մամուլի ասուլիս է հրավիրել ,որի ընթացքում լրագրողներին հայտնել է ,որ Գյումրիում բնակբաշխման գործընթացի, ինչպես նաեւ տնակների քանդման ակտերի մասով մի շարք օրենքի խախտումներ է հայտնաբերել: Մհեր Խաչատրյանը նշել է , որ անձամբ ինքն է զբաղվում այդ հարցով, ուսունասիրություններ է կատարել: Առաջիկա ամիսների ընթացքում, երբ ձեռքի տակ կլինեն բավարար հիմքեր` տեղեկատվությունը կհրապարակայնացվի: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրենը ֆինանսական չարաշահումների ու անօրինականությունների մեջ է մեղադրել հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին: