Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բադալյանները շարունակում են օգնել զոհված զինծառայողների ընտանիքներին (տեսանյութ)

Բիզնես
pic

Հունվարի 28-ին նշվեց Հայոց բանակի կազմավորման 27-ամյակը: Պատերազմի ու խաղաղության այս տարիների ընթացքում, ցավոք, չի հաջողվել հասնել բացարձակ խաղաղության: Ամեն տարի մեր բանակում շարունակում են գրանցվել զոհեր և դժբախտ պատահարներ: Զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը Բադալյանների ընտանիքը սկսել է 2014 թվականից: Իսկ 2017 թվականի դեկտեմբերից, մեկական միլիոն դրամ ստացան նաև նախաձեռնության մեկնարկից մեկ տարի առաջ` 2013 թվականին զոհվածների ընտանիքները: Այս տարի ևս Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները շարունակեցին արդեն ավանդույթ դարձած բարեգործական նախաձեռնությունը: 2018 թվականի զոհվածների թվին այս անգամ էլ ավելացվեցին 2012 թվականին զոհված զինծառայողների ընտանիքները: Ընդհանուր 85 ընտանիքներից յուրաքանչյուրը ստացավ մեկ միլիոն դրամ:   85 միլիոն ընդհանուր գումարի չափով նախատեսված օգնությունն ընտանիքներին տրամադրվեց հենց իրենց բնակարաններում: Հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած երիտասարդները զոհվել են մեր խաղաղ ու զարգացած ապագայի, մեր երազած Հայաստանի համար, նրանց սխրանքն անգնահատելի է: Նրանց քաջությամբ է, որ լարված իրավիճակը երբեք պայթունավտանգ չի դառնում ու կարողանում ենք հակառակորդին պարտադրել խաղաղություն: Բադալյանների ընտանիքը մեր սահմանների ու մեր խաղաղության պաշտպանների կողքին է: Համոզված ենք, որ կգա մի ժամանակ, երբ մենք կհասնենք հավերժ խաղաղության: