A
A
Դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները (տեսանյութ)
«Գերմանիա» ավիաընկերությունը հայտարարել է իր սնանկացման վերաբերյալ. դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները Գերմանական «Գերմանիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ ֆինանսական դժվարությունների հետևանքով ստիպված է հայտարարել իր սնանկության մասին: Այդ առիթով «Գերմանիա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր` այդ թվում Բեռլին-Երևան ուղիղ չվերթները: «Զվարթնոց» օդանավակայանն իր ուղևորներին հորդորում է բոլոր հարցերով կապվել Հայաստանում «Գերմանիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչության հետ: