«Ա1+»-ի աչքով կամ երբ չկան արգելված թեմաներ (տեսանյութ)
Ապրիլի 2-ին լրանում է «Ա1+»-ի եթերազրկման 17 տարին։ 2002թ-ին «Ա1+»-ը երիտասարդ, բայց կայացած հեռուստալիք էր, որն առաջինն էր լուսաբանել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, «Պրիվետ Ռոբ» ասելու համար՝ Պողոս Պողոսյանի սպանությունը եւ այլն։ «Ա1+»-ը սկսում է նոր շարք: Մի քանի րոպեում վերհիշենք 1991թ-ից մինչ այսօր տեղի ունեցած նշանակալից իրադարձությունները, որոնց մեծ մասը արձանագրել է միայն «Ա1+»-ի տեսախցիկը, առաջինը բարձրաձայնել է հենց «Ա1+»-ը։ Այս անգամ ներկայացնում ենք 1991-2002 թվականների իրադարձությունները: Այսինքն՝ Արցախյան պատերազմ, Լեւոն Տեր Պետրոսյանի ընտրություն, հրաժարական,1996թ սեպտեմբերի 25-ի դեպքեր, Հոկտեմբերի 27, Պողոս Պողոսյանի սպանություն, ՀՌԱՀ-ի պատմական նիստ։ Այսինքն՝ մինչեւ մինչեւ 2002թ ապրիլի 2-ը. երբ եթերազրկվեց «Ա1+»-ը ։ Ի դեպ, ՀՌԱՀ նիստից առաջ՝ ապրիլի 2-ի առավոտյան՝ Տաշքենդ մեկնելու ճանապարհին, Ռոբերտ Քոչարյանն ասում է «Ա1+»-ի լրագրողին. «Մի անգամ ասել եմ ձեր գործընկերներին, որ եթե չլիներ «Ա1+»-ը, ես շահագրգռված կլինեի հորինել «Ա1+» ընկերությունը»։