A
A
Դասագրքերը կկազմվեն փորձագիտական եզրակացություններից հետո (տեսանյութ)
«Դասագրքեր կազմելիս նախարարությունը մեկ կազմակերպության հետ չի համագործակցի, ինչպես եղել է նախկինում»,- հավաստիացնում է կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը։ Կկազմվեն փորձագետներից կազմված խմբեր, չափորաշիչներ և մեթոդաբանություն մշակող ենթախմբեր, որոննց հետ քննարկումների արդյունքում նոր կսկսվեն աշխատանքները։ Կրթության քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը նշեց, որ ուսումնասիրություններ են իրականացվել ավագ դպրոցի պատմության և գրականության դասագրքերում։ ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիայով Հայաստանը ունի պարտավորություններ։ Խոսքը խաղաղության հանդուրժողականության, կնոջ և տղամարդու հավասարության մասին է, սակայն դասագրքերում դա բացակայում է։