Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե արվեստագետը հիասթափություն ապրեց՝ դա վտանգավոր է (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-24

«Անակնկալներն, ընդհանրապես, պետք է խթանիչ լինեն դրական էներգիայի ռեալիզացման համար և ոչ թե բացասական դաշտը խթանեն: Եթե արվեստագետը հիասթափություն ապրեց՝ դա վտանգավոր է: Մշակույթը ազգի ԴՆԹ-ի պահպանողն է և պետությունը պետք է ստանձնի ԴՆԹ-ն ամեն գնով պահելու պարտականությունը: Ես խոսել եմ բոլոր մասնաճյուղերի տնօրենների հետ, հավատացեք, նրանք նվիրյալներ են, որ այս պայմաններում կարողանում են թանգարան պահել»,- ասում է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Օրերս մամուլում հայտնվել էր մշակութային նախարարության օպտիմալացման որոշման առաջարկ-նախագիծ, ըստ որի 15 ՊՈԱԿ-ներ պետք է միավորվեն, լուծարվեն կամ մասնավորեցվեն: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մասով առաջարկվում է  այն միացնել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ին, որպես մասնաճյուղ, քանի որ կոմպոզիտորի կյանքին և գործունեությանը նվիրված հարուստ հավաքածու կա նաև ԳԱԹ-ում։ Մարինե Օթարյանը, մեղմ ասած, զարմացած է նման առաջարկից և փորձում է հասկանալ, թե ովքեր են այդ «փորձագետները», որ նման նախագծեր են մշակում:  Տուն-թանգարանին պաշտոնական տեղեկացում առայժմ չի տրվել: Չի տրվել նաև պատասխան նրանց գրավոր հարցմանը։ Մանրամասները՝ տեսանյութում