Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԷՑ հյուսիսային մասնաճյուղի աշխատակիցները կրկին կփակեն ճանապարհը, եթե.. (տեսանյութ)

Հասարակություն
f7fcca1c852a261e6d5eaeebd3d83ca8

Տեսնելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրեն Հայկ Հարությունյանից ստացված աշխատանքից հեռացման ծանուցագիրը` այսօր առավոտյան աշխատասենյակում անակնկալի է եկել ընկերության Հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը:  Նա  չի պատրաստվում ստորագրել աշխատանքից ազատման դիմումը՝ մեջբերելով վերադասի ոչ հիմնավոր պատճառաբանությունները: Ըստ Էդգար Բոջուկյանի՝ մինչ այս կամավոր հեռանալու դիմում գրելու պահանջով հեռախոսազանգեր է ստացել ընկերության նախկին տնօրեն  Վահե Մարտիրոսյանից: Ընկերության աշխատակիցները կազմակերպել են ստորագրահավաք: 92 աշխատակցից 78-ը դեմ է՝  տնօրենի՝ աշխատանքից ազատմանը: Ի նշան բողոքի՝ Էդգար Բոջուկյանի հետ միասին նրանք շուրջ 1 ու կես ժամ փակել էին Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղին: Դեպքի վայրում էին նաև ոստիկանները՝  Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայության գծով պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանի գլխավորությամբ: Ցուցարարների հետ բանակցելուց հետո՝ ճանապարհը բացվեց: 10 աշխատակիցներ տնօրեն Բոջուկյանի գլխավորությամբ պատրաստվում են  մարտի 1-ին հանդիպել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրեն Հայկ Հարությունյանի հետ: Դրական պատասխան չստանալու պարագայում՝  մայրուղին կրկին կփակեն: