Ուղեցույց՝ Ֆեյք նորություններից «փրկվելու» մասին
Լրագրողներ, քաղհասարակական կազմակերպությունների հաղորդակցման բաժինների աշխատակիցներ, դասախոսներ այսօր մասնակցում էին «Տեղեկությունների ստուգում» գրքի շնորհանդեսին: Բուհական դասընթացի մեթոդական ուղեցույցը նախատեսված է բուհերի լրագրության և հաղորդակցության բաժիններում տեղեկությունների ստուգման թեմայի դասավանդմանն աջակցելու համար: Հեղինակներից Լուսինե Գրիգորյանի համոզմամբ՝ գիրքը հնարավորություն կտա ոչ միայն լրագրողներին ՝ ճիշտ և հավաստի ինֆորմացիա ստանալ, այլ առհասարակ, յուրաքանչյուր անհատի համար այն փաստերի ստուգման լավ միջոց է: Գիրքը ներառում է տարբեր աղբյուրներից, սոցիալական կայքերից ստուգված ինֆորմացիա ստանալու հստակ մեխանիզմներ: Գիրքը պատրաստել է «Մեդիա նախաձեռնության կենտրոն»-ը: Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է գտնել հենց media.am կայքում: