ԻՊ-ից վտանգն ավելի շուտ Դաղստանում է, քան Հայաստանում. արաբագետ (տեսանյութ)
Իրաքի և Լևանտի Իսլամական Պետությունը վերջնական պարտություն չի կրել Սիրիայում. այս կարծիքին է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Ըստ նրա՝ Իսլամական պետությունն իր որդեգրած պարտիզանական մարտավարությամբ կփորձի մնալ Սիրայում և Իրաքում՝ վերջինների տարածքից դուրս ակտվացնելով իր ճյուղավորումները: «Այսինքն՝ մենք հիմա գործ ունենք ոչ թե տարածքներ վերահսկող կառույցի հետ, այլ՝ պարտիզանական պայքարի անցած կառույցի հետ»,- ընդգծում է նա: Ամերիկյան և քրդական ուժերը, ըստ արաբագետի, շարունակում են պայքարել ԻՊ զինյալների դեմ: Սարգիս Գրիգորյանն ասում է, որ ԻՊ զինյալների պարտիզանական մարտավարությունը կիրառվում է դեռևս 2014 թվականից: Պարտիզանական խմբերը հիմնականում կենտրոնացած են Սիրիա-Իրաք սահմանամերձ հատվածներում, եթե դիտարկենք վերջին մարտական գործողությունները: Հայկական համայնքների վտանգվածությունն նվազել է համեմատած 3-4 տարի առաջվա իրավիճակի հետ, բայց վտանգ կա։ «Հալեպին հարակից Սիրիայի որոշ հատվածներում, հատկապես Իբլիբ նահանգում դեռևս ահաբեկչական որոշ կառույցներ ակտիվ վերահսկում են տարածքներ և այստեղից էլ կարողանում են, օրինակ, հրթիռներ ուղարկել Հալեպի ուղղությամբ»,- ասաց նա: ՌԴ ներքին գործերի նախարարության ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում կրած պարտությունից հետո ԻՊ հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղըրղըզստանի և Հայաստանի տարածք: Սարգիս Գրիգորյանն նշեց, որ իր դիտարկմամբ սովորաբար իսլամական զինյալների «հետ նահանջի» ճանապարհն անցնում է Ադրբեջանով. Թուրքիա, որտեղից և Ադրբեջան: «Ավելի շատ վտանգ պետք է ՌԴ-ն զգա հարավկովկասյան հատվածներից, որտեղ, որ կա որջ, կա ԻՊ ճյուղավորում, որ մոտ երեք տարի գործում է: Եվ համալրվում էին ետ վերադարձի այս ճանապարհով: Այսինքն՝ ես վտանգ տեսնում եմ հենց Դաղստանում, Չեչնիայում, քան՝ Հայաստանում կամ Ղազախստանում»,- եզրափակեց նա: Մանրամասները տեսանյութում.