«ԵՐԵՒԱՆԻ ՀԻՄՔՈՒՄ ՍԵՐ Է»
Աջակցիր «Ա1+»-ին«Երեւանը բազմաթիվ գաղտնիքներ ունի, բայց ամենագլխավորը` սերն է: Այսօր մենք պառակտման շրջանում ենք ապրում, եւ այն, ինչ մեզ միավորում է` դա մեր սերն է Երեւանի հանդեպ»,- այսօր իր «Երեւանի գլխավոր գաղտնիքը» ֆիլմի պրեմիերայից հետո հայտարարեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Այսօր մեզ բոլորիս միավորող Երեւանի հանդեպ սերը, ըստ Խզմալյանի ֆիլմի, մեզանից յուրաքանչյուրիս մեջ ներդրել է Թամանյանը: Այն մեզ փոխանցված Ալեքսանդր Թամանյանի սերն է իր կնոջ` բրիտանուհի Կամիլա Էդուարդսի նկատմամբ: Ֆիլմի համար հիմք է հանդիսացել Թամանյանի եւ Կամիլայի լուսանկարներից մեկը:
«Այդ նկարում նրանք միմյանց են նայում: Հեշտ է նայել տարբեր ուղղություններով, սակայն դժվար է նայել միմյանց: Նկարում նրանք նայում են միմյանց եւ սիրով են նաում: Կամիլայի քնքշանքն ու Թամանյանի սերն առայսօր դրոշմված են Երեւան դեմքին: Մեր քաղաքի հիմքում սեր է դրված: Եթե մենք իսկապես ուզում ենք փրկել մեր քաղաքը, մեր երկիրը, մեր ապագան, ապա ամենահզոր բանն այդ փխրուն եւ խոցելի զգացմունքն է, որը մենք անվանում ենք սեր` առանց հասկանալու, թե այն ինչ է: Երեւանում ապրելու համար այն պետք է սիրել»,- ասաց Տիգրան Խզմալյանը: Ամբողջ ֆիլմի ընթացքում կարմիր թելով անցնում է այն միտքը, որ Երեւանը բոլորովին այն չէր լինի, եթե չլիներ Թամանյանի սերը Կամիլայի նկատմամբ:
«Եթե չլիներ այդ սերը, մեր քաղաքը չէր լինի գեղեցիկ: Եթե կնոջ ու տղամարդու մեջ չլինի սեր, երեխան չի լինի գեղեցիկ, առանց սիրո մեր կյանքը չի լինի գեղեցիկ: Այսօր մենք զրկված ենք սիրուց, մենք ատում ենք միմյանց եւ այն ամենը, ինչ կատարվում է մեր քաղաքում»: Այսօրվա Երեւանը Տիգրան Խզմալյանին իր մանկությունից մի դրվագ է հիշեցնում, երբ Մարքսի փողոցի վրա գտնվող որսորդական խանութի վաճառողը ցույց տալով հովազի խրթվիլակը ասել է` սա Հայաստանի վերջին հովազն էր: «Երեւանը նման է գեղեցիկ, մաքրած խրթվիլակի, որտեղ մարդը չի կարող ապրել»:
Տիգրան Խզմալյանի ֆիլմում տեղ են գտել նաեւ այսօր Եւանի փողոցներում բարձրացող «էլիտար» շենքերը, ըստ ֆիլմի, հիշեցնում են կառավարության անդամների հաստ փորերն ու վզերը, իսկ շենքերի վրայի զարդերը` նրանց վզերի ոսկե շղթաները: Եւ պատահական չէ, որ Երեւանի կենտրոնում վաճառվող այդ շենքերի տարածքների քառակուսի մետրն ավելի շատ արժե, քան շենքը կառուցող շինարարի տարեկան աշխատավարձը: Տիգրան Խզմալյանը ցավով նշեց, որ Եւեւանը 60-ականին գյուղից դարձավ քաղաք, իսկ այսօր կրկին դարձել է գյուղ.«Այսօր Երեւանում ապրում են գեղցիներ: Ես պաշտում եմ գյուղացիներին: Գյուղում ապրելով պետք է լինել գյուղացի` բնության օրենքները, նիստուկացը հասկանալու համար: Երբ քաղաքացին գնում է գյուղ նույնքան ծիծաղելի եւ անճոռնի իրեն դրսեւորում, որքան գյուղացին` քաղաքում: Ես բոլորովին քաղաքի շովինիստ չեմ եւ գերադասում եմ գյուղում ապրել, սակայն փաստն այն է, որ Եւրեւանը լցված է գեղցիներով»:
Ինչեւ, Թամանյանը մահացել է 1937թ.-ին: Երբ նրան դրել են դագաղի մեջ, բոլորը ապշել են` Հայաստանի գլխավոր ճարտարապետի կոշիկները մաշված էին: Նա իր կոշիկները մաշել էր ժողովրդական տան շինհրապարակում, իսկ ուրիշ կոշիկներ Թամանյանը չուներ: Նրան հագցրել են ավագ որդու Գեորգիի սպորտային հողաթափերը` նախապես վրայից հանելով մետաղյա փշերը: Թամանյանի մահից հետո, Երեւանի կառուցումը շարունակեց նրա ավագ որդին` Գեորգի Թամանյանը: Ֆիլմը մանրամասն ներկայացնում է Թամանյանի կյանք, այն բոլոր մարդկային եւ անմարդկային դժվարությունները, որոնց միջով նա անցել է: Իր կյանքի ընթացքում նա երեք անգամ ստիպված է եղել ամեն ինչ սկսել սկզբից: Պարզապես նրան ճակատագիրը ժպտացել է մի հարցում` Երեւանը կառուցելու նրա երազանքը համընկել է պետության ծրագրին: «Խորհրդային Հայաստանի իշխանությունները ոչ թե կազինոներ, բարդելներ էին կառուցում, այլ դպրոցներ, գործարաններ, գրադարաններ: Թամանյանը կյանքում ուներ երեք կուռք` աշխատանք, հայրենիք, ընտանիք»,- պատմում է ֆիլմում:
Ի դեպ, «Եւրեւանի գտլխավոր գաղտնիքը» Տիգրան Խզմալյանի Հայաստանը 20-րդ դարում ֆիլմաշարի 2-րդ ֆիլմն է: Ֆիլմաշարի 12 ֆիլմերից 11-ն արդեն պատրաստ է: Վերջին ֆիլմը նվիրված է լինելու Աբգար արքայի պատվերով նկարված Քրիստոսի նկարի մասին, որը պահպանվել է մինչ օրս: Տիգրան Խզմալյանը հույս ունի, որ մինչեւ տարեվերջ 12-րդ ֆիլմի նկարահանումները կավարտի: «Ֆիլմը եզակի կլինի նյութի շնորհիվ»,- վտահեցնում է կինոռեժիսորը: