Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐԿԱՅԻՆՆ ԷՐ ԵԿԵԼ

Մարզեր

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկություններով այսօր ժամը 15-ի մոտ, Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերություն են այցելել ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության 6 ներկայացուցիչներ, եւ պաշտոնապես տեղեկացրել «ԳԱԼԱ» ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին, որ 3 օրից գալու են «հերթական ստուգման»:

Այցելուների կազմում են եղել ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը, Ավագ օպերլիազոր Հովիկ Հավհաննիսյանը, գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյանը, ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության Շիրակի մարզային բաժնի գլխավոր օպեր լիազոր Արմեն Հակոբյանը, Ավագ օպերլիազոր Վարդգես Ստեփանյանը, Գլխավոր օպերլիզար Սամվել Աղաբաբյանը:

Հարկային պետական ծառայության ներկայացուցիչները իրենց պահել են քաղաքավարի եւ հարգալից:

Սահմանված 3-օրյա ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 26-ին ժամը 15:00-ին:

Ի դեպ, երեկ «ԳԱԼԱ» հը հիմնադիրը դիմել էր իշխանություններին` չմիջամտել իր գործունեությանը: Հիշեցնենք, որ «ԳԱԼԱ»-ն այն հեռուստաընկերությունն է, որը չի հրաժարվել եւ ցուցադրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը: