ՈՒՇԱԹԱՓՎՈՒՄ ԷԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇաբաթ օրն Ազատության հրապարակում հավաքված Դիմա Բիլանի «խենթ» երկրպագուները պատուհաս էին դարձել ոստիկանների համար, որոնք փորձում էին կարգ ու կանոն պահպանել ուսանողների միջազգային օրվան նվիրված համերգի ժամանակ: Մի քանի տասնյակ ոստիկաններ չէին կարողանում զսպել հավաքված երիտասարդներին, որոնք ամեն կերպ փորձում էին մոտենալ բեմահարթակին:
Շուրջ տասնհինգ րոպե տեղի ունեցած քաշքշուկի պատճառով մի քանի երիտասարդներ թեթեւ վնասվածքներ ստացան, իսկ ոմանք ուշաթափվեցին: Այդ պահին Ազատության հրապարակում գտնվող Շտապ օգնության ծառայության բուժաշխատողներն առաջին բուժօգնություն են ցույց տվել վնասվածք ստացած մարդկանց: Ըստ ծառայության փոխտնօրեն Նունե Ժամկոչյանի՝ ոչ ոքի հիվանդանոց չեն տեղափոխել: Հիշեցնենք, որ համերգը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու Կենտրոնի թաղապետարանը: