Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3972 ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Մարզեր

Աղետից 19 տարի անց 3972 անօթեւան ընտանիք կա միայն Գյումրի քաղաքում

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում այսօր այդ տվյալն է հրապարակել քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Գյումրու քաղաքապետարանի բնակարանների հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Անուշավան Պապիկյանը հայտնել է, որ Գյումրիում 2007 թվի նոյեմբերի 27-ի դրությամբ հաշվառված է 3972 անօթեւան ընտանիք: Մասնավորաբար, մինչեւ 2004 թվի մարտի 1-ը քաղաքապետարանում հաշվառման են անցել 2802 ընտանիք, ապա մինչեւ 2004 թվի տարեվերջ հաշվառված անօթեւանների թիվը հասել է 4639-ի, 2005 թվի ընթացքում հաշվառվել է 190, 2006-ի ընթացքում` 149 եւ 2007 թվի ընթացքում (մինչեւ նոյեմբերի 26-ը)` 41 ընտանիք: