A
A
ԽԱՉՔԱՐ ԾԱՌԻ ԲՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՔարվաճառ կոչվող տարածքում փայտահատները կաղնու բնի մեջ հայտնաբերել են խաչքար: Այն այժմ գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում, քանի որ փայտահատները փայտը վաճառել են այդ քաղաքում եւ որոշել են իրենց գտած հրաշքը նվիրել պատկերասրահին:
Խաչքարն ամբողջական չէ. խաչի միայն մեկ թեւն է կաղնու մեջ: Մասնագետների կարծիքով` կաղնին մոտավորապես 100 տարեկան է, իսկ թե որքան հնություն ունի խաչքարը, դեռեւս պարզաբանված չէ: Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ ծառի բունը կտրելիս` զարմանալիորեն խաչքարը չի վնասվել՝ չնայած նրան, որ ծառը կտրել են հենց այդ հատվածում:
Անուշ Շահումյան
Մարտունի