ԿՐԾՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄկների մոտ կա ժանտախտի եւ տյուլարեմիայի հարուցիչ. սա հայտնաբերել է Հայաստանի հատուկ վտանգավոր վարակների հետազոտման կենտրոնը, որը մշտապես հետազոտություններ է կատարում կրծողների շրջանում: Կենտրոնն իր մասնաճյուղերն ունի Գյումրի, Ղափան եւ Մարտունի քաղաքներում:
«Մեկ տարվա կտրվածքով մենք ուսումնասիրում ենք 10000 մուկ. ժանտախտի եւ տյուլարեմիայի հարուցիչները կրծողների մոտ փոխանցվում են լվեր միջոցով. սա նշանակում է, որ լվերի շատացումը եւս վտանգավոր է»,- ասաց Հայաստանի հատուկ վտանգավոր վարակների հետազոտման կենտրոնի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Օհանյանը:
Կրծողների շատացումը պարբերական բնույթ ունի. չորսից հինգ տարին մեկ նրանց թվաքանակը ավելանում է: Այս երեւույթը տարբեր պատճառներ ունի՝ կերի առատություն, ձյան հաստ շերտերի առկայություն ձմռան ընթացքում, սակայն կա եւս մեկ վարկած, ըստ որի կրծողների ավելացումը որոշակիորեն կապված է արեւի ջերմամիջուկային ռեակցիաների ակտիվացման փուլերից:
Անուշ Շահումյան
Մարտունի