Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է

Մարզեր

Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի անտառապատ բարձունքում, Ադրբեջանի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Բարձյալ Խաչ նշանավոր կոթողը նախաքրիստոնեկան շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարն է, որի լուսամուտին միջնադարում խաչ է ագուցվել, որպես բեմի սեղան, խաչքար է կանգնեցվել եւ դամբարանը վերածվել է մատուռի: 2004-ին պետբյուջեից 20 միլիոն դրամ հատկացվեց մատուռի նորոգման համար:

Ալավերդցի շինարարները նորոգումը բարեխղճորեն են կատարել, սակայն գումարը բավարար չէր նորոգումն ավարտելու համար:Տանիքը բաց է մնացել եւ տեղացող ձյունն ու անձրեւները վնասում են այս նշանավոր հուշարձանը:

«Քամուտ» ՀԸ

Նոյեմբերյան