Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

400 ԴՐԱՄ ՎՃԱՐՈՂԸ 500 ԷԼ ԿՎՃԱՐԻ՞

Մարզեր

Աբովյանի մեկ տասնյակից ավելի տաքսի ծառայությունների տնօրենները ընդանուր ժողովում որոշել են, որ Աբովյանում գործող միջքաղաքային երթի նվազագույն սակագինը կբարձրանա 100 դրամով` նախկին 400 դրամի փոխարեն դառնալով 500 դրամ:

«Մենք դեռ խղճով ենք մոտեցել,Երեւանում կիլոմետրը դարձել է 150 դրամ, ըստ դրա մենք պիտի 600 դարձնեինք,բայց հաշվի առնելով քաղաքացիների վիճակը թանկացրել ենք ընդամենը 100 դրամով»,--- ասում է տաքսի ծառայություներից մեկի տնօրենը:

Այլ փոփոխություններ էլ են եղել. եթե նախկինում անվճար սպասում էին 15 րոպե, այժմ 10ր միայն կարող են սպասել.ուղղություն փոխելու համար պիտի վճարել 200 դրամ`նախկին 100-ի փոխարեն,բայց Երեւանից հետադարձն անվճար է,որպեսի աբովյանցիները մայրաքաղաքի տաքսիներից չօգտվեն:

«Ուղեւորները շուտով կսովորեն նոր գներին,400 վճարողը 500 էլ կվճարի,» ,--- եզրակացնում է տաքսի ծառայության տնօրենը:

Աբովյան հ/.ը