Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԳԻՏԵՐ, ՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Մարզեր

Այսօր գյումրեցիները քնից արթնացան եւ հայտնաբերեցին, որ հասարակական տրանսպորտը մեկ գիշերվա մեջ թանկացել է:

Եւ ավտոբուսների, եւ երթուղային տաքսիների վրա սեւ ու սպիտակով գրված էր՝ 100,150 դրամ:

Ավտոբուսով երթեւեկելու ուղեվարձը, որը մինչ այժմ 50 դրամ էր, դարձել է 100 դրամ: Երթուղային տաքսիների ուղեվարձն էլ 100 դրամից դարձել է 150 դրամ: Վարորդները պատճառաբանում են, թե գազը թանկացել է. 1 խմ գազը ավտոգազալցակայաններում մայիսի 1-ից նախկին 130 դրամի փոխարեն վաճառվում է 200 դրամով:

Սակայն պարզվում է, որ Գյումրիի քաղաքապետարանը նման որոշում չի կայացրել, եւ ուղեվարձի ավելացումը վարորդների նախաձեռնությամբ է տեղի ունեցել:

«Նմանատիպ բան չկա, որ լինի թանկացում, ես հանձնարարական եմ տվել, որ չթանկանա, եթե հիմա կան էդպիսի մարդիկ, արագ կարգով գծից կհանենք, վարորդներից մի երկուսը թանկացրել են, դա իրանց անձնական նախաձեռնությունն է եղել, հիմա մենք նույն գներով պիտի աշխատանքը ծավալենք»,-ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Գյումրիի «Ցայգ» հ/ը