Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՔՍՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՎԱՐՁԸ ԴԱՐՁԵԼ ԷՐ 200 ԴՐԱՄ

Մարզեր

Այսօր առավոտյան Աբովյանում իսկական «տաքսիակռիվ» էր: Քաղաքում գործող տաքսի ծառայություններից մեկի «Կինգ Դելյուքս»ի տնօրենը հայտարարեց, որ այսուհետ իրենց ծառայությունց օգտվողները քաղաքի մեջ կերթեւեկեն 200 դրամով:

Նման գին ոչ մի անգամ ոչ մի ժամանակ չէր եղել Աբովյանում: Նշենք,որ 2 օր առաջ քաղաքում գործող 12 ծառայությունների տնօրենների ընդհանուր ժողովի արդյունքում սակագինը սահամանվել էր 500 դրամ նախկին 400 փոխարեն:

Մնացած տաքսի ծառայությունների տնօրեններն իրենց զայրույթն էին արտահայտում,ոմանք էլ հումորով էին վերաբերվում այդ փաստին. «Նույնիսկ կարուսելն ավելի թանկ արժե»:

Օրվա երկրորդ կեսից արդեն տաքսիներն սպասարկում են հին սակագնով`400 դրամին,բայց քաղաքի փողոցներում շրջում են միայն «Կինգ Դելյուքս» ի տաքսիները:

Աբովյան Հ/Ը