ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերյան քաղաքի 49-ամյա բնակիչ Յուրիկ Անանյանը ,որպես պայմանագրային զինծառայող, պաշտպանում է Ադրբեջանի հետ սահմանը: Նրա ավագ որդին դեկտեմբերին է ավարտել ժամկետային զինծառայությունը, մյուս երկու որդիները ժամկետային ծառայության մեջ են: Կինն աշխատանք չունի, տան միակ վաստակը Յուրիկի աշխատավարձն է:
Զինծառայողների այս ընտանիքը դժվարին կացության մեջ է: 1997թ. հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժից նրանց առանձատունը դարձել է վթարային, սակայն բնակարանին շնորհվել է միայն վթարայնության 3-րդ կարգ եւ այն նորոգելու համար պետության կողմից աջակցություն չի տրվել: Վթարային, խարխլված տուն են լցվում անջրեւաջրերը, ինչպես օրինակ, հունիսի 7-ի տեղատարափի ժամանակ էր: 3 զինծառայող ունեցող Անանյանների ընտանիքը չգիտի, թե ու՞մ դիմի աջակցության համար:
Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերություն