Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐՈԳՄԱՆԸ

Մարզեր

1997թ. հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժից սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի միակ` «Սուրբ Սարգիս» եկեղեցին վթարային դարձավ: Արդեն 10 տարի հոգեւոր արարողությունները տեղի են ունենում եկեղեցուն կից փոքրիկ հովվատանը:

Երկու տարի առաջ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ սկսվեց վթարային եկեղեցու հիմնանորոգումը: Աշխատանքների մեծ մասն արված է: Սակայն, ինչպես տեղեկացանք շինարարությունն իրականացնող կազմակերպությունից, խանգարող հանգամանք է եկեղեցու մոտ գտնվող էլեկտրական ենթակայանի տեղափոխումը: Մինչ այս հարցը չի լուծվում, հավատացյալները եկեղեցական տոներին խնկի հոտից շնչախեղդ են լինում հովվատանը, քաղաքում աղանդավորների թիվն էլ ավելանում է:

Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերություն