2 ՀԱՅ` ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն 15 օր է` ինչ Տավուշի մարզի` Վրաստանին սահմանակից Դեղձավանի 2 բնակիչներ` գյուղապետարանի հաշվապահ Յուրա Հովհաննիսյանը եւ Սարիբեկ Բալյանը գտնվում են վրացական մեկուսարանում: Յուրայի հորեղբոր` Դեղձավանի գյուղապետ Ռուբիկ Հովհաննիսյանի վկայությամբ,իր եղբորորդին կորած կովը որոնելու համար մոտ 3կմ խորացել է վրացական տարածքում:
Ռուբիկ Հովհանիսյանն ասաց նաեւ,որ այժմ երկու դեղձավանցիներին սահմանը խախտելու համար մեղադրանք է առաջադրված: Նրանց, ըստ գյուղապետի, սպառնում է 2-5 տարի ազատազրկում կամ 5 հազարական լարի տուգանք:Դեղձավանի գյուղապետը համագյուղացիներին օգնելու համար 4 հազար լարի վճարելով` Վրաստանում փաստաբան է վարձել: Դիմել է նաեւ Թբիլիսիում Հայաստանի դեսպանատուն, սակայն արդյունքն առայժմ չի երեւում:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ