ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԱՊՐԵՆ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱբովյանի քաղաքապետարանի որոշմամբ աբովյանցի մոտ 50 երիտասարդ ընտանիքների աճուրդային կարգով հատկացվեցին հողատարածքներ քաղաքի 8-րդ թաղամասում,ուր նախատեսվում է կառուցել երիտասարդական թաղամաս:
Նախապատվությունը տրվել է առավել ծանրաբեռնված ընտանիքներին,զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների զավակներին:Յուրաքանչյուր երիտասարդի հատկացված 400քմ հողատարածքը վաճառվել է կադաստրային գնի ուղիղ 50%-ով, որ կազմում է 640.000 դրամ:
«Մեր երիտասարդները չեն կարող այնքան փող կուտակել, որ բնակարան գնեն,իսկ իմ նպատակն է որ երիտասարդները չգնան Աբովյանից»,-ասում է քաղաքապետ Կարո Իսրայելյանը:
Երիտասարդական թաղամասի բոլոր առանձնատները կկառուցվեն նույն նախագծով. դրանք կլինեն երկհարկանի միանման շինություններ: Թաղամասի սխեման էլ արդեն պատրաստ է :
«Առաջիկա 5 տարվա ընթացքում իրավունք չունեք հողն օտարելու, կառուցեք Ձեր տները տեղավորվելով ժամկետների մեջ, նկուղներ չփորեք, պտղատու այգիների փոխարեն կանաչապատեք ձեր բակերը եւ եղբայրավարի ապրեք», - հորդորեց քաղաքապետը: Շնորհավորելով երիտասարդական թաղամասի ապագա բնակիչներին` նա հանձնեց համապատասխան փաստաթղթերը եւ խոստացավ, որ նման աճուրդներ էլի կլինեն:
«Աբովյան » Հ/Ը