Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԲՈՎՅԱՆՑԻ «ԲԱԶԵՆԵՐ»

Մարզեր

Աբովյան քաղաքից 11 երիտասարդներ մեկնեցին մասնակցելու «Բազե» համահայկական հավաքի մարզային ընտրական փուլին: Մեկ շաբաթվա ընթացքում կմրցեն Աբովյան, Չարենցավան եւ Հրազդան քաղաքների թիմերը, որոնցից կազմված հավաքականը կմեկնի Ջերմուկ`ներկայացնելու Կոտայքի մարզը:

Առավոտ կանուխ նրանց ճանապարհեց քաղաքապետը` ձեռքսեղմումով եւ հաջողության մաղթանքներով:

Ջոկատում ընդգրկված են շնորհալի ուսանողներ: Նրանք միանման սպորտային կարմիր համազգստներ են կրում,իսկ ձեռքներին Աբովյանի խորհրդանիշ Տրդատի արձանով կարմիր դրոշակն է: Երգ,պար, ասմունք, շախմատ,ինտելեկտուալ խաղեր.բոլոր ոլորտներում նրանք պատրաստ են մրցելու իրենց հասակակիցների հետ եւ հաղթանակած ուղեւորվելու Ջերմուկ:

«Աբովյան» հ/ը