ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՐՈՂ Է ՓԼՈՒԶՎԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Ողջի գյուղը մարզկենտրոնին կապող կարճ ճանապարհը քայքայման եզրին է: Գյուղացիները մտավախություն ունեն, թե վերջնական փլուզումը կարող է դժբախտ պատահարի հանգեցնել:
Ինչպես յուրաքանչյուր բնակավայր, այնպես էլ Շիրակի մարզի Ողջի գյուղը հրատապ լուծման կարիք ունեցող իր խնդիրներն ունի:
Իսկ դրանց լուծմանը կարող է նպաստել ճանապարհների առկայությունը: Որքան բարվոք են դրանք, այնքան խնդիրները հեշտ լուծելի են:
« Մարդիկ չեն գա մեր մոտ ոչ առեւտրի, ոչ բանի: Կարեւորը դա է:Դուք է նոր անցել, նոր տեսել եք ինչ վիճակի են մեր ճանապարհները»,- ասում է Ողջի գյուղի բնակիչ Հակոբ Սիսակյան
3-4 կիլոմետր երկարությամբ ճանապարհների նորոգման աշխատանքների իրականացումը գումարների հետ է կապված, ինչն այսօրվա դրությամբ հասու չէ գյուղի բյուջեին:
Նրանք սկսել են կասկածել անգամ, որ գյուղն ընդհանրապես նշված է մարզի քարտեզի վրա: Սակայն ողջեցիների մտավախությունն այլ է. նրանք համոզված են, որ իրենց չի հաջողվի խուսափել անկանխատեսելի հետեւանքներով դժբախտ պատահարից:
Իսկ Գյումրու հետ կապող այս ճանապարհն իր վարքագծով սկսել է նմանվել գարնանամուտի ձյանը. նախ ճաքեր ու ճեղքեր է տալիս, լվացվում ներքին հողաշերտը, ապա փլուզվում է ասֆալտածածկը: Այս գործընթացն արագանում է հատկապես անձրեւներից հետո:
Գյումրիի «Ցայգ» հ/ ը