Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԴԵՆ ՔԱՆԴՎՈՒՄ Է

Մարզեր

Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու մաս կազմող Ոսկեպար- Բաղանիս նոր,հայ-ադրբեջանական սահմանը շրջանցող ճանապարհի շինարարության համար պետբյուջեից հատկացվել է 768 միլիոն դրամ: «Էներգոցանցշին» ընկերությունը այն կառուցել է մեծ թերություններով: Գուցե դա էր պատճառը, որ այդպես էլ բացման հանդիսավոր արարողություն չկայացավ: Չնայած շրջանցիկ ճանապարհը բաց է, սակայն հազվադեպ մեքենաներ են օգտվում դրանից: Վարորդները օգտվում են հին, ավելի հարմարավետ ճանապարհից: Իսկ նոր կառուցված ճանապարհի որոշ` դժվարամատչելի տեղանքում գտնվող հատվածների հողը սահում է, եւ ճանապարհաշինարարները վերստին ստիպված են նորոգում կատարել: