ԳԵՐՄԱՆԱԲՆԱԿ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանաբնակ ջութակահար 23-ամյա Սերգեյ Խաչատրյանը սեպտեմբերին պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 15-ին Երեւանում կայանալիք Վերադարձի Դասական Երաժշտության Երկրորդ Փառատոնին: Սերգեյը ամեն տարի համերգային ծրագրով այցելում է Երեւան` ծրագրում միշտ ընդգրկելով նաեւ հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Սերգեյ Խաչատրյանը սովորել է Երեւանում` Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում, այնուհետեւ երաժշտական կրթությունը շարունակել Ֆրանկֆուրտի, այնուհետեւ Վարդբուրգի կոնսերվատորիայի ջութակի բաժինը:
Ջութակահարն իր առաջին միջազգային մրցանակը շահել է 15 տարեկանում` Հելսինկիում կայացած Սիբելյուսի անվան միջազգային մրցույթում: Արդեն 20-ամյա Սերգեյը Բրյուսելում կայացած Ելիզավետա թագուհու անվան միջազգային մրցույթում կրկին արժանանում է առաջին մրցանակի, որից հետո չորս տարի ժամանակով նրան նվիրում են 1807թ.-ին Ստրադիվարյուսի ջութակը:
Սերգեյ Խաչատրյանը տարբեր համերգային ծրագրերով հանդես է եկել Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի, Տոկիոյի, Նյու-Յորքի, Բոստոնի, Սան-Ֆրանցիսկոյի, Ամստերդամի, Օսլոյի, Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: