Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՆԱՑ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻՆ

Մարզեր

Բերդավան գյուղի բնակիչ Արտավազդ Խոջյանը դիմել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը գյուղում գտնվող խմելու ջրի պոմպակայանի եւ հարակից 1003 քառակուսի մետր հողամասի նկատմամբ: Խոջյանը , որ տարբեր տարիների պոմպավար է աշխատել խորքային հորից սնվող սույն պոմպակայանում, պնդում էր, թե խորհրդային տարիներին այն կառուցվել է իր միջոցներով:

Հայցով պատասխանող Բերդավանի գյուղապետ Սուրեն Աբովյանը պնդում էր, թե պոմպակայանը պատկանում է համայնքին, որ Խոջյանը պոմպակայանի եւ հարակից հողամասի սեփականության իրավունքի ոչ մի փաստաթուղթ չունի: Պոմպակայանը Բերդավանի համար կենսական նշանակություն ունի, այն խմելու ջրով ապահովում է գյուղի մի թաղամասի:

Առաջին ատյանի դատավոր Արման Կյուրեղյանը(նստավայրը` Նոյեմբերյան) առաջարկել էր կողմերին համաձայնության գալ: Փոխհամաձայնության` այսինքն` վիճելի հողատարածքի մի մասը հայցվորին հանձնելուն կողմ էր նաեւ Բերդավանի գյուղապետը: Սակայն փոխհամաձայնություն չկայացավ: Տեւական դատավարության ավարտին դատավոր Կյուրեղյանը վիճելի հողամասից 529 քառակուսի մետրը հատկացնելով Խոջյանին:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ