Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆԸ ՕՐ «ՀԱՅ ՖԵՍՏ»-Ի ՀԵՏ

Մշակույթ

«Հայ Ֆեստի» շրջանակներում հանդիսատեսը զարմանալու դեռ շատ առիթներ է ունենալու: Դա խոստացան «Հայ ‎‎ֆեստ» միջազ•ային թատերական փառատոնի կազմակերպիչները հոկտեմբերի 4-ի փառատոնի բացման արարաղությունից առաջ:

Այն այս տարի աչքի կընկնի բազմաթիվ բացօթյա ներկայացումների ցուցադրություններով. մի քանի օրից Շառլ Ազնավուրի հրապարակում երեկոները հանդիսատեսը կարող է վայելել «Անտա•ոն թիաթրԱկտիոն» •երմանական խմբի դերասանների ներկայացմամբ Բերնարդ Բաբի «ԹայմԱութ» շոուն:

Փառատոնը մեկնարկեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Ռեժիսոր Վահան Բադալյանի բեմադրությամբ բեմ բարձրացավ փառատոնի այս տարվա խորհրդանիշը` թա•ակիր մասիսները: Իսկ մինչ այդ Մոսկվա կինոթատրոնի հարող Շառլ Ազնավուրի հրապարակում կայացավ նախատեսված թատերական շքերթը: Մի խումբ երիտասարդներ հայկական եռա•ույնով փաթաթված, «H F» տառերով դրոշները ձեռքերին վանկարկում էին «Հայ ‎‎ֆեստ»: Շքերթը ավարտվեց նույն այդ երիտասարդների կողմից «Հայ ‎‎ֆեստ» պաստառը ներկելով:

Փառատոնին բացման խոսքով հանդես եկավ «Հայ ‎‎ֆեստ» փառատոնի նախա•ահ Արթուր Ղուկասյանը, ով ի պատիվ այս տարի փառատոնի մաս կազմող սարոյանական ծրա•րի բեմ հրավիրեց մի պատանու, ով ապրում է Երեւանում եւ ունի Վիլյամ Սարոյան անունը:

Բացման ելույթներից հետո ռուսական դրամատիկական թատրոնի բեմում «Չելովեկ»շարժման թատրոնի ներկայացմամբ ցուցադրվեց «Խեղկատակի անամոր‎ոզներ» բեմադրությունը:

Հիշեցնենք, որ «Հայ ‎‎ֆեստ» միջազ•ային թատերական փառատոնը անցկացվելու է հոկտեմբերի 4-12-ը: