ԵԹԵՐ` ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 19-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կկայանան ավագանու ընտրություններ: Քաղաքի ավագանու 15 տեղին հավակնում են 44 թեկնածու: Դրանց կեսից ավելին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հակառակորդներն են: Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի սեփականությունը հանդիսացող «Իջեւան ստուդիան» նախընտրական եթերի շատ բարձր սակագին է սահմանել` 18 հազար դրամ 1 րոպեի համար, որպեսզի նրանք չկարողանան օգտվել եթերից:
Ընդ որում` օրեր շարունակ, «վճարովի եթեր» մակագրության ներքո նույն հեռուստաընկերությունը ներկայացնում է ավագանու թեկնածու քաղաքապետի եղբայր, Իջեւանի հիվանդանոցի տնօրեն Հրաչ Ներսիսյանին եւ Վարուժան Ներսիսյանի մի քանի այլ կողմնակից թեկնածուների:
Երբ «Իջեւան ստուդիայի» տնօրեն Կարեն Ներսիսյանին հարցրինք նախընտրական եթերի սակագնի մասին, նա ասաց, որ դա հեռախոսային խոսակցության թեմա չէ եւ առաջարկեց առանձին հանդիպել:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ