ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ՞ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն մի քանի ամիս է, ինչ Իջեւանում շարունակվում է 3 անձանց` այդ թվում Իջեւան քաղաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Բեգլարյանի դատավարությունը: Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակիցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (վստահված անձանց խոչընդոտելը): Այս հոդվածով նախատեսվում է 2-5 տարի ազատազրկում: Մեղադրանքը նրան ներկայացվել է 2007թ. դեկտեմբերի 16-ին Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ցուցաբերած վարքագծի համար: Այդ ժամանակ նա ղեկավարում էր քաղաքի տեղամասային հանձնաժողովներից մեկը:
Հոկտեմբերի 19-ին Իջեւանում կկայանան քաղաքի ավագանու ընտրություններ: Ինչպես տեղեկացանք Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահ, այդ հանձնաժողովում հանրապետական կուսակցությունը ներկայացնող Սմբատ Գասպարյանից, իրենց կուսակցության կողմից Սվետլանա Բեգլարյանը ընդգրկված է քաղաքի 41/4 տեղամասային հանձնաժողովի կազմում: Նշենք, որ նախկինում էլ տեղամասային հանձնաժողովում Ս. Բեգլարյանը ներկայացնում էր նույն կուսակցությունը:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ