ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ն Է
Աջակցիր «Ա1+»-ին2013 թվականը, ըստ կառավարության, Հայաստանի համար լինելու է անօթեւանության խնդրից ձերբազատման տարի: Առաջիկա հինգ տարվա ընթացքում բնակարանաշինության ծրագրեր են իրականացվելու Շիրակի, Լոռու, Տավուշի եւ Արագածոտնի մարզերում: Ցանկանալով ձեռքի տակ ունենալ հանրապետության անօթեւան բոլոր ընտանիքների իրական թիվը, քաղաքաշինության նախարարությունը ցուցակագրման վերջնաժամկետ է սահմանել նոյեմբերի 1-ը:
Բնակարանաշինական ծրագրերին զուգահեռ կառավարությունն իրականացնում է նաեւ բնակարանի գնման վկայագրերի ծրագիր: Ներկայիս տվյալներով այս ծրագրից օգտվելու համար Շիրակի մարզից ընդգրկվել է 206 ընտանիք: Անօթեւանների ցուցակագրման եւ բնակարանով ապահովելու համար նախարարությունում կազմավորվել է հանձնաժողով:
Գումար է հատկացվել նաեւ Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցների վերականգնման եւ բարեկարգման համար: Ընդգրկվել են Երկաթուղայինների մշակույթի տան, մանկավարժական ինստիտուտի նախկին շենքերը, Կումայրի արգելոցը եւ նախկին Շիրակ հյուրանոցը: Իսկ Գյումրի քաղաքի բազմաբնակարան 88 վթարայինների հարցը դեռեւս քննարկման փուլում է, այս շենքերին կանդրադառնան 2010 թվականին:
«Ցայգ» ՀԸ
Գյումրի