Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Մարզեր

Հաղարծին գյուղի բնակիչ, 1985թ. ծնված, ոչ մի տեղ չաշխատող Շահեն Ռոբերտի Մանուչարյանը ՏԻՄ ընտրությունների օրը` հոկտեմբերի 19-ին խոչընդոտել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքը եւ ձեռքով հարվածել ՏԸՀ նախագահ Գոհար Թամամյանին` պատճառելով նրան մարմնական վնասվածք:

Գոհարը, ով, ի դեպ, այդ դպրոցի տնօրենն է, հարվածից ուշաթափվել է: Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ Շահեն Մանուչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով (ընտրությունների ընթացքին խոչընդոտելը): Գործը քննվում է հատուկ քննչական ծառայությունում: Մանուչարյանը ձերբակալված է:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ