Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ

Մարզեր

«Դինո Գոլդ Մայնինգ քամփնի» ընկերությունում կրճատումներ չեն լինելու։ Համենայն դեպս , առաջիկա 3 ամիսների ընթացքում։ Կառավարության 3 անդամների Սյունիքյան այցը կարելի է համարել հաջողված։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը վստահեցնում է, որ կառավարությունը պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկելու։ Նախարարի խոսքերով լուծումները արդեն կան , որոնք պետք է հստակեցվեն։

Բայց որ այցը արմատական փոփոխություններ տվեց, դա փաստ է։

Պայմանավորվածությունները դեռ պետք է փաստաթղթի վերածվեն, ըստ նախարարի խնդիրներ կան հարկադիր պարապուրդի հետ կապված , հավելյալ վճարումների։Դրանք կքննարկվեն մայրաքաղաքում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ մարդկանց մտահոգող հարցերից մեկը վերցրած վարկերն են։ Արսեն Համբարձումյանը կարծիքով խնդրի հնարավոր լուծումը երկուստեք համաձայնությունն է։

Գործադուլավորներն արդեն անցել են աշխատանքի։

Ընկերության օտարերկրացի աշխատակիցներից 23 -ը, ովքեր ծանուցագրեր են ստացել, մինչեւ տարվա վերջ կվերադառնան իրենց երկրները։ Փակվել է նաեւ ԴԳՄՔ-ի երեւանյան գրասենյակը։

Փաստացի գործադուլավորների պահանջներից մի քանիսը կատարման փուլում են։

Կապանի «Սոսի»հ/ը