ԿՈՒՅՐԵՐԻՆ ՄՈՌԱՆՈ՞ՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Կույրերի միավորումում գրանցված է մոտ 650 քաղաքացի: Միավորումն ունի արտադրամասեր, որտեղ տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ պատրաստում են թղթապանակներ, արագակարեր եւ էլեկտրական եղանիկներ ու վարդակներ:
Վերջին մեկ տարվա ընթացքում պետությունն ավելացրել է արագակարերի ու թղթապանակների պատվերի քանակը: Այլ պատվիրատուների հետ արտադրամասը համագործակցել չի կարող:
Այս խոչընդոտը հաղթահարելու համար հարկավոր է նոր արտադրատեսակների թողարկում, ինչը կապված է ֆինանսական դժվարությունների հետ: Բացի այդ արտադրամասի շենքը դեռեւս վթարային վիճակում է: Կառավարությունը մի քանի տարի առաջ խոստացել էր գումարներ տրամադրել շենքի վերականգնման համար, մինչեւ իսկ այն ընդգրկել էր որոշակի ծրագրերում, սակայն այդ խոստումներն այդպես էլ մնացել են որպես խոստում:
Արդյունքում այսօր միավորման անդամների ավելի քան 99 տոկոսն աշխատանք չունի եւ դժվարությամբ է հարմարվում կյանքի պայմաններին:
Վթարային վիճակում է նաեւ Մշակույթի տունը, որը նաեւ ջեռուցման խնդիր ունի: Քաղաքային իշխանությունը խոստացել է գազաֆիկացնել:
Այդ դեպքում կույրերը պատրաստ են երաժշտական խումբ ստեղծել: Ի դեպ մշակույթի տան ճանապարհին մեկ շաբաթ է, ինչ բացվել է դիտահորերից մեկը, եւ կույրերը մեծ զգուշությամբ են անցնում փողոցով:
Գյումրիի «Ցայգ» հ/ը