Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԳԻՏԵՆ` ՈՐՏԵՂ ԵՆ ԱՊՐԵԼՈՒ

Մարզեր


Տարիների պատմություն ունի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողական հանրակացարանի խճճված գործը։

Դեռեւս 90-ականների վերջին քաղաքապետարանի միջնորդությամբ այստեղ բնակեցվել են անօթեւան մի քանի ընտանիքներ, ընդ որում 2-6 ամիս ժամկետով։Սակայն վերջիններս մինչ օրս այստեղ են ապրում եւ հրաժարվում են ազատել այն։

Իսկ մասնաճյուղի ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է ։ Այսօրվա դրությամբ 60-ից ավելի ուսանողներ տարածաշրջաններից են եկել այստեղ ուսանելու , վարձով են բնակվում եւ մասնաճյուղը հանրակացարանի կարիք է զգում։ Տնօրինությունը, տեսնելով, որ բնակիչները հրաժարվում են ինքնակամ դուրս գալ հանրակացարանից, գործը դատարան է ուղարկել։ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վտարել բնակիչներին։Կարծես թե սայլը տեղից շարժվել է ,սակայն միայն փաստաթղթի տեսքով։

Մինչդեռ հանրակացարանի բնակիչները չեն ցանկանում հեռանալ։ Ըստ փաստաթղթերի` 10 ընտանիք է այստեղի բնակիչ համարվում, բայց 5 փաստացի բնակվում։

Գալիք տարվա ապրիլը վերջին ժամկետն է,բնակիչները ուզած -չուզած դուրս են գալու։Թե որտեղ պետք է ապրեն իրենք էլ չգիտեն։

Կապանի «Սոսի» ՀԸ