ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ին
Վանաձոր քաղաքի ավագանու` դեկտեմբերի 26-ի որոշմամբ համայնքի ընդհանուր օգտագործման շենքերի եւ բազմաբնակարանների բնակսպասարկման վարձավճարը 1 քառակուսի մետրի համար գործող 6 դրամի փոխարեն սահմանվել է 10 դրամ:
Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանի հետ զրույցից տեղեկացանք, որ բնակսպասարկման վարձավճարի թանկացում Վանաձորում չէր եղել 1996թ-ից:
Վերջին թանկացումը, նրա խոսքերով, պարտադրված էր՝ պայմանավորված կառավարության պահանջով:
Իսկ ինչ վերաբերում է բազմաբնակարանների տանիքների նորոգմանը` Գրիշա Պառավյանը նշեց, որ այդ նպատակով կառավարությունը խոստացել է միջոցներ տրամադրել: Իսկ համայնքային բյուջեից խնդրի լուծման ուղղությամբ հատկացումներ արվում են բնակիչների 50% ներդրման պարագայում միայն: