Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԽԹԱԼԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ

Մարզեր


Միջազգային շուկայում պղնձի գների անկման պատճառով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն աշխատում է օրական 5000-6000 դոլարի վնասով. այդ մասին ասաց կոմբինատի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը։ Աշխատողների աշխատավարձերը կրճատվել են միջինը՝ 23 %--ով։ 104 աշխատող էլ ծանուցագրեր են ստացել, որով տեղեկացվել են, որ ամենայն հավանականությամբ՝ իրենք կազատվեն աշխատանքից։


Սակայն կոմբինատի գլխավոր տնօրենը վստահեցնում է, թե դա կապ չունի տնտեսական ճգնաժամի հետ։ Ասում է, որ այդ մարդիկ ընդունվել էին աշխատանքի կոմբինատի Զարգացման ծրագրով` մասնավորապես՝ շինարարական աշխատանքներին մասնակցելու համար, իսկ ծրագիրը նախատեսվում էր ավարտել 2009թ հունվարին։ Զարգացման ծրագիրը շարունակելու դեպքում նրանց մի մասը չի ազատվի աշխատանքից։ Իսկ դա հնարավոր կլինի միջազգային շուկայում պղնձի գների բարձրանալու դեպքում միայն։ Լեռնահարստացման կոմբինատն այժմ ամսական 600 տոննա խտանյութ է արտադրում։


Ալավերդու «Անկյուն +3» ՀԸ