ՀՈՒՆՎԱՐԻ 7-ԻՑ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Այս տարի Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանդանոցում գրանցվել է վերին եւ ստորին վերջույթների կոտրվածքների թվի մեծ աճ: Հիվանդանոցը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով:Կոտրվածքների թիվը այս տարի գերազանցել է բոլոր սպասումները:
Մինչ այսօր Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքում բուժում են ստացել տարբեր ծանրության կոտրվածքներով 35-40 հիվանդ: Եւս 50-ը բուժվում են ամբուլատոր պայմաններում են: Հիվանդների թիվը անցած տարվա համեմատությամբ մի քանի անգամ շատ է:
Վնասվածքների թիվը անհամեմատ մեծացել է հունվարի 7-ից հետո:
Ներկայումս բաժանմունքում կա 28 հիվանդ: Հիվանդանոցը ստիպված է աշխատել խիստ ծանրաբեռնված պայմաններում: Լիարժեք սպասարկել կարողանալու համար շատ հիվանդների ստիպված տեղափոխել են նաեւ վիրաբուժական բաժանմունք; Որոշ վնասվածքներ վրաերթերի պատճառով են, սակայն այս տարի հատկապես շատ են սայթաքելու հետաեւանքով առաջացած կոտրվածքները:
Թեեւ Գյումրիի քաղաքապետարանից մշտապես հավաստում են, որ մայթերն ու փողոցները մաքրվում են, այնուամենայնիվ անցած տարվա համեմատությամբ գրանցված կոտրվածքների մեծ թիվը այլ բան է ասում: Ի դեպ, 2 օր առաջ ցրտահարության դեպքով Գյուլբենկյանի հինադանոց է տեղափոխվել 2 քաղաքացի :
Սովորաբար ցրտահարության դեպքում շատ ուշ են դիմում բժշկի, երբ արդեն սկսում է զարգանալ գանգրենա եւ ստիպված են կատարել ամպուտացիա:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ