ՇՆԵՐԻՆ ՄԻԱՑԵԼ Է ԳԱՅԼԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Շուրջ 3 տարի է` Վանաձորի Բուլղարական թիվ 2 տնակային ավանի բնակիչների համար թափառող շներն իսկական պատուհաս են դարձել: Տնակավանի բնակիչներն ահը սրտում են ելումուտ անում իրենց՝ առանց այն էլ անհյուրնկալ տնակները. ամեն վայրկյան կատաղած շների ոհմակը կարող է հարձակվել: Բուլղարական թիվ 2 տնակավանի բնակչուհի Սուսաննա Պետրոսյանի խոսքերով՝ թաղամասում շներն այնքան են բազմացել, որ բնակիչների քանակն արդեն գերազանցում են: Տիկին Արգունիկ Առուստամյանն էլ ասում է, որ թափառող շները կերել են իր վեց հավերին:
Տնակավանի բնակիչները թափառող շներին վնասազերծելու խնդրով բազմիցս են դիմել քաղաքային իշխանություններին, վիճակը, սակայն, չի փոխվում: Ի դեպ, վերջին շրջանում թաղամասում տեղադրված աղբարկղերի շրջակայքում բնակիչները նա— գայլ են տեսել: