Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսուհետ դասերը սկսելուց առաջ պետք է հնչի ՀՀ օրհներգը

Մարզեր

Այսօրվանից սկսած հանրակրթական բոլոր դպրոցներում ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ պետք է հնչի ՀՀ օրհներգը:

Աբովյանի թիվ 2 միջն. դպրոցում, ինչպես պահանջում էր օրենքը, դասերից առաջ հնչեց ՚Մեր հայրենիքըՙ: 9-րդ դասարանցի Լիաննան ասում էր, որ դպրոցական պատերի ներսում օրհներգի հնչելն իրեն զորեղություն է ներշնչում:

Ըստ ռազմագիտության ուսուցիչ Ֆրունզե Բեգոյանի‘ երեխան մանուկ հասակից պետք է իմանա իր երկրի հիմնը, ինչպես եվրոպական շատ երկրներում, քանի որ այդ խորհրդանիշով մեծանում է հարգանքը հայրենիքի նկատմամբ:

Հարկ է հիշեցնել, որ ԱԺ-ում, երբ հնչում է Հայաստանի պետական հիմնը, բացի ՚ժառանգությունՙ խմբակցության պատգամավորներից, մյուսները չեն ձայնակցում :