՚Ու՞մ օգտին է աշխատում Արթո Թունջբոյաջյանի միամտությունըՙ
Աջակցիր «Ա1+»-ին՚Իմ եղբայրը Թուրքիայի համար բազմաթիվ կարեւոր երգեր է գրել, բազմաթիվ հայտնի կոմպոզիտորների եւ բոլոր նախագահների հետ կապ ուներ, բայց ինքը չի գրել Թուրքիայի հիմնըՙ,-պատասխանում է BBC world music award-ի մրցանակակիր, երաժիշտ Արթո Թունջբոյաջյանը ՚Ա1+ՙ- ընթերցողներից մեկի հարցին, մյուսին պատմում է իր երկու զավակների` որդու` Սեթո-ի եւ դստեր` Վալենտինի մասին:
՚Ա1+ՙ-ի բլոգը նախորդ շաբաթ հյուրընկալել էր Արթո Թունջբոյաջյանին, ով պատրաստակամություն էր հայտնել պատասխանելու մեր ընթերցողների բոլոր հարցերին: Իսկ հարցերը բազմապիսին էին` երաժշտի քաղաքական հայացներից, ազգի եւ ցեղասպանության մասին խոհերից մինչեւ Թուրքիայում երաժշտի լույս ընծայած ալբոմի շուրջ աղմուկն ու վերջինիս արգելումը:
՚Հիմա Ամերիկայում եմ, Լոս Անջելեսում, HUMAN ELEMENT անունով ծրագիրն եմ անում: Երեւան գուցե գամ մոտ ժամանակներս, բայց այդտեղ դժվար է, անգամ Քոլաքարում տուն գնեցի ու վերանորոգում էին, բայց կանգնեցրինք վերանորոգումը: Հուսով եմ` կյանքումս մի օր ամեն ինչ կկարգավորվի ու մշտական բնակության կտեղափոխվեմ Հայաստանՙ,-ասում է երաժիշտը, ով արդեն 2 տարի է հայրենիքում չի եղել: Իսկ ՚Ատելության դեմ ենք մենքՙ ալբոմի մասին պատմում է, որ այն արգելվեց Թուրքիայում ոչ միայն Հրանտ Դինքին նվիրված երգի պատճառով:
՚՚Ապուշՙ անունով մի երգ ունեմ, Թուրքիայի կառավարությունը արգելեց հատկապես այն, երգը դուրս հանեցինք ցանկից, որովհետեւ ցեղասպանություան մասին բառեր կար: Իսկ ANB-ի նոր ձայներիզը 1-ին անգամ 2 ամսից դուրս կգա նաեւ Հայաստանումՙ,-ասում է նա:
Մեր ընթերցողները Արթո Թունջբոյաջյանին հարցնում էին նաեւ վերջինիս` ՚Ժառանգությունՙ կուսակցության քարոզարշավին համերգներ տալու եւ վերջինիս քաղաքական հայացքների մասին, ինչպես նաեւ այն տեսակետը, թե ներկայիս ղեկավարող ռեժիմը օգտագործում է երաժշտի միամտությունը սեփական շահերի համար: Ամբողջական պատասխանները կարող եք կարդալ մեր բլոգում` http://a1plus.wordpress.com/: