A
A
Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում
Աջակցիր «Ա1+»-ինՄ-4 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ճանապարհի 143-րդ կիլոմետրին երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Ճանապարհին հարակից լանջի վրա կախված ժայռաբեկորները վտանգավոր էին երթևեկողների համար։
Սեպտեմբերի 18-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության, Իջևանի համայնքապետարանի և ճանապարհը սպասարկող ընկերության համատեղ ուժերով ժայռաբեկորները հեռացվել են՝ կանխելով հնարավոր վտանգավոր հետևանքները։