Ն. Օմես. ՚Դա այն է, ինչ առաջարկում է ԱՄՀ-նՙ
Աջակցիր «Ա1+»-ինՈչ ՀՀ Կենտրոնական բանկը, ոչ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) չեն կարող ասել, թե դրամը մինչեւ որքան կարող է արժեզրկվել: Ըստ ԱՄՀ հայաստանյան մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի` դա կորոշի միայն փոխարժեքի շուկան եւ իհարկե, կպայմանավորվի նաեւ դրամ-դոլար առաջարկ-պահանջարկով:
ԱՄՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ իրենք բազմիցս են առաջարկել Հայաստանի ԿԲ-ին քիչ միջամտել եւ դրանով հնարավորություն տալ, որ շուկան ինքը որոշի փոխարժեքի նոր հավասարակշռության, օպտիմալ մակարդակը: ՚Մեր առաջարկությունն է այն է, որ ԿԲ-ն միջամտի միայն այն դեպքերում, երբ չափազանց մեծ է փոխարժեքի տատանողականությունը: Ինչպես նաեւ` առաջարկել ենք, որ ԿԲ-ն էլ չսահմանի նպատակային կամ թիրախային որեւէ փոխարժեք կամ փոխարժեքի վարքագծի ճանապարհ: Ըստ էության` դա այն է, ինչ պատրաստվում է անել ՀՀ ԿԲ-նՙ,- իր խոսքում ընդգծեց Նինկե Օմեսը:
Ի դեպ, նա ավելացրեց նաեւ, որ ԱՄՀ-ն բավականին ժամանակ է ՀՀ ԿԲ-ին առաջարկում է որդեգրել լողացող փոխարժեքի ռեժիմ: Դա, ըստ նրա` Հայաստանի համար լավագույնն է, քանի որ ՀՀ-ն բավականին փոքր ու բաց տնտեսություն ունի եւ այդ պատճառով մեծ կախում ունի այլ երկրներում տեղի ունեցող իրադարձություններից: