Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 գրամ երջանիկ լինելու համար

Բիզնես

 

Մի մոռացեք երբեք, որ շրջակա բնությունը նույնպես կենդանի է: Բույսերն էլ ենհիվանդանում և սիրում: Սիրեցեք ձեր բույսերին` տանը թե պարտեզում և մի թողեք, որ նրանք հիվանդանան: Դուք նրանց կերջանկացնեք,եթե սնուցեք նրանց ՙԿավելոնով՚:

ՙԿավելոնից՚ օգտվելու կարգը չափազանց դյուրին է: Պարզապես պետք է 5 գրամ ՙկավելոնը՚
խառնել 1 լիտր ջրում և այդ խառնուրդով ջրել ու սրսկել բույսերը, որը կապահովի.
1. Հրաշալի և առողջ տնային բույսեր
2. Մրգերի և բանջարեղենի առատություն
3. Բերքատվության կտրուկ աճ
4. Շրջակա միջավայրի մաքրություն
5.Հրաշալի այգիներ

Եվ այսպես, ի՞նչ է ՙԿավելոն՚

Կավելոնը հեղուկ, խիստ արդյունավետ օրգանական պարարտանյութ է, նոր սերնդի բիոստիմուլյատոր: Հեղուկում
առկա են հումատներ, ֆուլվոթթուներ, ամինոթթուներ,վիտամիններ, բնական ֆիտոհորմոններ, աճ
ապահովող հյութեր, միկրո և մակրո էլեմենտներ: ՙԿավելոնը՚ ապահովում է բերքատվության կտրուկ աճ:
Կավելոնում առկա մեծ թվով հումինային և ֆուլվո թթուները ուժեղացնում են բույսերի իմունային
համակարգը, հզորացնում արմատները:
Կավելոնը խթանում է բույսերի ֆոտոսինթեզը, արագացնում է պտղի հասունացումը շուրջ 1-2 շաբա-
թով:
ՙԿավելոնը՚ բնական հակասթրեսային ադապտոգեն է, որի շնորհիվ կենտրոնանում են բույսերի պաշտպանական ուժերը ապահովելով երաշխավորված բերքատվություն անբարենպաստ եղանկային պայմաններում:
ՙԿավելոնը՚ պարունակում է չափազանց օգտակար միկրոֆլորա, որը բարձրացնում է հողի կենսաբանական ակտիվությունը:
ՙԿավելոնում՚ առկա մեծ քանակությամբ միկրոօրգանիզմները ընկնելով հողի մեջ ֆոսֆորի և կալիումի անլուծելի սննդարար աղերը փոխարկում են բույսերի համար դյուրամարս ձևերի:Կավելոնը
միաժամանակ հանդիսանում է հրաշալի ազոտակլանիչ:Կենտրոնանալով բույսի մերձարմատային զոնայում և տերևների մակերեսին կարողանում է հողից և մթնոլորտից կլանել բույսի համար անհրա-ժեշտ ազոտի պաշարը: Այդ է պատճառը, որ ՙ կավելոնով՚ բույսերը պարարտացնելիս պետք է նրա-նով ոչ միայն ջրել բույսերը այլև սրսկել տերևները:
Գյուղատնտեսական նպատակներով օգտագործման համարՙԿավելոն՚ կարելի է գնել պարարտա-նյութի մասնագիտացված խանութներից, իսկ տնային բույսերը պարարտացնելու համար ծաղիկների կրպակներից և սուպերմարկետների տնտեսական բաժիններից:
Օգտվեք բնության այս հրաշքից, որի գինը մատչելի է, իսկ տված օգուտը անգնահատելի: