Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինուհի Պրիխոդկոն կներկայացնի Ռուսաստանը

Մշակույթ

Մայիսին Մոսկվայում կայանալիք ՚Եվրատեսիլ 2009ՙ երգի մրցույթում Ռուսաստանը ՚Մամաՙ երգով կներկայացնի ուկրաինուհի 21-ամյա Անաստասիա Պրիխոդկոն: Վերջինս բնակվում է Կիեւում, իսկ ՌԴ-ում ճանաչում ձեռք է բերել մասնակցելով ՚Աստղերի ֆաբրիկա-7ՙ նախագծին: ՚Եվրատեսիլումՙ Ռուսաստանը ներկայացնելու համար մրցույթի եզրափակիչ փուլում Պրիխոդկոյի օգտին են քվեարկել հանդիսատեսների 25 տոկոսը:

Նախապատվությունը Պրիխոդկոյին են տվել նաեւ ժյուրիի 11 անդամներից 6-ը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է երգչուհի Վալերիան, ով համարվում էր հաղթողի կոչման հիմնական հավակնորդը: Նրա օգտին քվեարկել են հանդիսատեսների միայն 14 տոկոսը: Ընտրական մրցույթից հետո Վալերիայի ամուսինը` պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, հայտարարել է, որ քվեարկության արդյունքները կեղծվել են: ՚Մրցույթի ընթացքում կազմակերպիչներից մի քանիսը չհեղինակազրկվելու համար կնոջս խորհուրդ են տվել հրաժարվել պայքարից եւ հանել թեկնածությունը: Բացի այս դեռեւս քվեարկության ժամանակ Պրիխոդկոյին առաձին սենյակում արդեն որպես հաղթող նախապատրաստում էին բեմ դուրս գալունՙ,- ասել է Պրիգոժինը: Ի դեպ, Անաստասիա Պրիխոդկոն նախապես հայտ է ներկայացրել Ուկարինայում ՚Եվրատեսիլիՙ նախընտրական փուլին մասնակցելու, սակայն անհայտ պատճառներով որակազրկվել է: Իսկ Ուկրաինան ՚Եվրատեսլի 2009ՙ-ում այս տարի կներկայացնի ռուսական ՚Վիա Գրաՙ խմբի նախկին երգչուհի Սվետլանա Լոբոդան:

Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի ՚Եվրատեսիլումՙ ներկայացնելու են Անուշ եւ Ինգա Արշակյանները: