A
A
՚Հանդիսավոր մեսսանՙ` Նելսընի մեկնաբանմամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհահռչակ դիրիժոր Ջոն Նելսընի (ԱՄՆ) ղեկավարությամբ մարտի 13-ին Երեւանում կներկայացնի Բեթհովենի ՚Missa Solemnisՙ (՚Հանդիսավոր մեսսաՙ) ստեղծագործությունը:
Ջոն Նելսընը ճանաչում է ստացել ռոմանտիզմի դարաշրջանի գործերի իր ուրույն մեկնաբանությամբ, Հայդնի և Մոցարտի արվեստին նվիրվածությամբ` միաժամանակ ուշադրության կենտրոնում ունենալով բարոկոյի երաժշտութնունն ու ժամանակակից հեղինակների գործերը:
Նելսընը ղեկավարել է Եվրոպայի և ԱՄՆ-ի հեղինակավոր նվագախմբեր, որպես օպերային դիրիժոր հանդես է եկել աշխարհահռչակ թատրոններում, ինչպես օրինակ` Metropolitan Opera, Chicago Lyric Opera, Santa Fe Opera: