Քույրերը ելույթ կունենան 6-րդը
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսին Մոսկվայում կայանալիք "Եվրատեսլիլ-2009" երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը ելույթ կունենան մայիսի 12-ին:
Վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ Ինգան եւ Անուշը կիսաեզրափակիչում բեմ դուրս կգան 6-րդը` Շվեդիայի ներկակյացուցչից հետո: Իսկ առաջինը ելույթ է ունենալու Չեռնոգորիան: ՀՀ-ի հետ միեւնույն ենթախմբում ընդգրկված Թուրքիան հանդես կգա 9-րդը:
Հարեւան Ադրբեջանը ընդգրկված է երկրորդ կիսաեզրափակիչում եւ ելույթ է ունենալու մայիսի 14-ին` 12-րդ համարի ներքո: Ընդհանուր առմամբ` կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու են 37 երկրներ, որոնք բաժանված են երկու ենթախմբի: Յուրաքանչյուր ենթախմբից 10-ական երկիր ձեռք կբերի մայիսի 16-ին կայանալիք եզրափակիչում հանդես գալու իրավունք:
Այստեղ 20 երկրերին միանալու են Ռուսաստանը, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, եւ Մեծ Բրիտանիան: Հավելենք, որ եզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Պրիխոդկոն ելույթ կունենա 10-րդը: