Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցահանդեսը սկսում է ԱԺ-ից

Մշակույթ

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ` Ազգային Ժողովի Կանաչ սրահում բացվեց «Wo/Men in Politics» լուսանկարների ցուցահանդես:

«Wo/men in Politics» ցուցահանդեսը Երեւանում բրիտանական դեսպանատան Ֆինանսավորմամբ Բրիթիշ Քաունսիլի կողմից իրականացվող երկամյա ծրագրի մաս է:
Ծրագիրն ուղղված է քաղակականության մեջ կնոջ դերի բարձրացմանը եւ տղամարդկանց հետ համագործակցությանը:

51 լուսանկարներից բաղկացած ինքնատիպ հավաքածուն ներկայացնում է յուրօրինակ դրվագներ ճանաչված կանանց կյանքից եւ փորձում հանրությանը առավել տեսանելի դարձնել կանանց եւտղամարդկանց համագործակցության ու համատեղ աշխատանքի կարեւոր դերը քաղաքական ասպարեզում։

Միջազգային ճանաչում ունեցող կանանց լուսանկարները ձեռք են բերվել «Ռոյթերս»գործակալության տեսադարանից։ Հայ կին քաղաքական գործիչների ինքնատիպ կադրերը որսացել է «Ֆոտոլուր» լրատվական գործալկալության ֆոտոխցիկը։

Ցուցահանդեսը շրջիկ է եւ ՀՀ ԱԺ-ում պաշտոնական մեկնարկից հետո մարտի 28-31-ը ցուցադրվելու է «Մոսկվա» կինոթատրոնի ցուցասրահում, որից հետո շարունակելու իր ուղեւորությունը Հայաստանի տարբեր վայրերում: