Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարի' Նովրուզի տոնակատարությանը

Մշակույթ

Երեկ Նովրուզին' պարսիկների Նոր տարվան նվիրված բազմահազարանոց շքերթ է տեղի ունեցել Նյու-Յորքի Մեդիսոն պողոտայում:

Պարսկահայերի խնդրանքով' այդ շքերթին մասնակցում էր նաեւ «Երազ» երիտասարդական պարի անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է ամերիկահայ ճանաչված պարուսույց Գառնիկ Ներսիսյանը: Նյույորքցիները մեծ խանդավառությամբ ընդունեցին հայ պատանիներին եւ աղջիկներին, որոնք մեծ վարպետությամբ կատարեցին հայկական ավանդական քոչարին եւ մի շարք ազգագրական պարեր:

Նշենք, որ «Նովրուզի 1388» շքերթն անցավ բացառիկ բարեկամական մթնոլորտում:

Ռոբերտ Կարապետյան

Նյու-Յորք